
Պոլիպրոպիլենային թաղանթները բնութագրվում են որպես ամենամեծ պահանջարկն ունեցող փաթեթավորման պարագաները: Պոլիպրոպիլենային թաղանթները կարող են տպագրվել մինչև 6 գույնով և լամինացվել: Պոլիպրոպիլենային թաղանթները օգտագործվում են արդյունաբերական տարբեր ճյուղերում` սսնդի արտադրությունից մինչև քիմիական արտադրություն:
Գոյություն ունեն 3 տեսակի պոլիպրոպիլենային թաղանթներ:
1. Թափանցիկ
Նախատեսված է սննդի, մասնավորապես նպարեղենի և կիսաֆաբրիկատների փաթեթավորման համար: Հիմնակամ առավելությունը այն է, որ սպառողը տեսնում է իրեն առաջարկվող ապրանքը և որակը:
2. Սպիտակ (жемчуг)
Նախատեսված է հիմնականում պաղպաղակի փաթեթավորման համար: Շատ լավ արտացոլում է լույսը` ստեղծելով լրացուցիչ հմայք: Ունի թեթև քաշ, որը չի կարող ազդել ինքնարժեքի բարձրացման վրա:
3. Մետալիկ
Արտաքինից ֆոլգա հիշեցնող այս թաղանթը օգտագործվում է սննդի արդյունաբերությունում` մասնավորապես քաղցրավենիքի, պաղպաղակի սուրճի և այլ իրերի համար: Տվյալ թաղանթը պաշտպանում է շրջապատի անցակալի ազդեցությունից: